
Կիմ Չեն Ինը կարգադրել է ուժեղացնել Հարավային Կորեայի դեմ քարոզչությունը. Renhap

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարգադրել է երկրում ուժեղացնել հարևան Հարավային Կորեայի ղեկավարության դեմ քարոզչությունը: Այս մասին հայտանել է Հարավային Կորեայի կառավարությունում եղած աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ինն այդ հրամանն արձակել է հոկտեմբերի սկզբին, ինչից անմիջապես անց Հյուսիսի ԶԼՄ-ները սկսել են ուժեղացնել բանավոր հարձակումները Հարավային Կորեայի գործող նախագահ Պակ Կին Խեի և նրա կառավարության վրա:
ԿԺԴՀ-ի տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ներն իրենց հրապարակումներում սկսել են Պակ Կին Խեին անվանել «բռնապետ»՝ նրա հանդեպ օգտագործելով ոչ նորմատիվային բառապաշար: Աղբյուրն ընդգծել է, որ այնուամենայնիվ, Կիմ Չեն Ինի նման հրամանի առկայությունը դեռ ենթակա է ստուգման: