Մինսկում արձանագրություն է ստորագրվել Բելառուսի ու Թուրքիայի խորհրդարանների համագործակցության մասին

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին Մինսկում ստորագրվել է Բելառուսի ու Թուրքիայի խորհրդարանների միջև համագործակցության արձանագրություն: Բելառուսական կողմից այն ստորագրել են խորհրդարանի երկու պալատի նախագահներ Անատոլի Ռուբինովը և Վլադիմիր Անդրեյչենկոն, իսկ թուրքական կողմից՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովոի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով հանդիսանում է թուրքական պատվիրակության ղեկավարը:

Չիչեքը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ստորագրված փաստաթղթի շնորհիվ իրենք կարող են հետագայում զարգացնել միջխորհրդարանական կապերն ու համագործակցությունը: Ռուբինովն իր հերթին հայտարարել է, որ ստորագրված արձանագրությունն էականորեն կինտենսիվացնի խորհրդարանական շփումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930