Բաժիններ՝

Ավարտվել է Շտեֆան Ֆյուլեի ուկրաինական այցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավարտվել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ուկրաինական այցը: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Ֆյուլեն վերադառնում է Կիևից, ինչից հետո նա քննարկումներ կունենա ԵՄ-ի գծով գործընկերների հետ, և հետո նոր մանրամասն տեղեկատվություն կտարածվի նրա ուկրաինական այցի մասին: Ստանոն ընդգծել է, որ իրենք պլանավորել են այսօր կրճատ տեղեկատվություն տարածել այցի մասին:

Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինա է ժամանել երեկ և նույն օրը գտնվել է Ուկրաինայի խորհրդարանում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Վլադիմիր Ռիբակի հետ: Հանդիպման ժամանակ Ֆյուլեն ու Ռիբակը քննարկել են Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցում ԵՄ-ի առջև Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930