Բաժիններ՝

Փորձաքննությունը հաստատել է Հրաչյա Հարությունյանի մեղքը Մոսկվայում գրանցված ողբերգական վթարում

Փորձաքննությունը հաստատել է «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանի մեղքը Նոր Մոսկվայում գրանցված վթարի հարցում, որի արդյունքում զոհվել էր 18 մարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությանը:  Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:

«Մայրաքաղաքի ոստիկանության Գլխավոր հետաքննչական վարչությունը ստացել է դատաբժշկական և երեք ավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունները, որոնք նշանակվել էին Նոր Մոսկվայի տարածքում«Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ քրեական գործով: Ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունից հետևում է, որ վարորդի գործողություններում եղել են երթևեկության կանոնների, ինչպես նաև ավտոմեքենաների շահագործման կանոնների խախտումներ»,- ասել են ոստիկանությունում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930