Բաժիններ՝

Կուբան մասշտաբային զորավարժություններ է սկսում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կուբայի Պետխորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն հրաման է արձակել կղզու տարածքում «Բաստիոն 2013» զորավարժությունների անցկացման մասին, որոնք կհանդիսանան վերջին 4 տարվա ամենամասշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:

Զորավարժությունները շարունակվելու են մինչև առաջիկա ուրբաթ և ընդգրկելու են Ազատության կղզու ողջ տարածքը, բոլոր զինծառայողներին ու ռեզերվիստներին: Սկզբնական շրջանում պլանավորված էր այդ զորավարժություններն անցկացնել 2012 թվականի նոյեմբերին, սակայն իշխանությունները հարկադրված են եղել դա հետաձգել մեկ տարով՝ կապված «Սենդի» փոթորկի հետ, որը լուրջ վնաս է պատճառել Կուբայի մի շարք նահանգների:

«Բաստիոն» խորագրով զորավարժությունները սկսել են անցկացվել 1980 թվականից՝ 1983, 1986, 2004 և 2009 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս