Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամի պետական պարտատոմսեր

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 14 մլրդ 80 մլն դրամ, որից մրցակցային` 12 մլրդ 450 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 630 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 008 833 890 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.1623 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.2500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս