
Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով կժամանի Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան: Այցի շրջանականերում պլանավորված է, որ Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցելու է տետ-ա-տետ ձևաչափով, ապա նաև ընդլայնված կազմով:
Նախատեսվում է, որ բանակցությունների արդյունքներով ստորագրվելու են տարբեր ոլորտներում համագործակցության մասին մի շարք երկկողմ փաստաթղթեր: Նշվում է, որ Լուկաշենկոն մասնակցելու է նաև Բաքվում Բելառուսի նոր դեսպանատան բացմանը: