
Գեորգի Մարգվելաշվիլին կարող է ցուցմունք տալ ընդդեմ Վանո Մերաբիշվիլիի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարող է ցուցմունք տալ ընդդեմ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի՝ կապված 2011 թվականի մայիսի 26-ին ընդդիմության հանրահավաքը բռնի ցրելու հետ:
Այս տարվա մայիսի 30-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը տվյալ գործով որպես նախնական խափանման միջոց Մերաբիշվիլիի նկատմամբ ընտրել էր նախնական կալանքը: Մերաբիշվիլին մեղադրվում է մայիսի 26-ի բողոքի ակցիան ցրելիս իր ծառայողական լիազորությունները գերազանցելու մեջ: Դրա համար նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: