
Բեյրութում երկու պայթյուն է գրանցվել. կա 23 զոհ (տեսանյութ)

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ահաբեկչություն է իրականացվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, ինչի հետևանքով զոհվել է 23 և վիրավորվել է 146 մարդ: Այս մասին հայտարարել է Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչը:
Սրանից առաջ հաղորդվել էր 18 զոհի և ավելի քան 50 վիրավորի մասին: Այսօր երկու պայթյուն է գրանցվել Բեյրութի հարավում՝ Իրանի դեսպանատան հարևանությամբ: Ականատեսների վկայությամբ պայթյունները որոտացել են միմյանցից մի քանի րոպե տարբերությամբ: Պայթեցվել են պայթուցիկով լեցուն ավտոմեքենաներ:
Այս տարվա օգոստոսի 15-ին էլ Բեյրութի շիական թաղամասում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկով լի ավտոմեքենայով պայթեցրել էր իրեն, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 40 և վիրավորվել էր ավելի քան 120 մարդ: