Բաժիններ՝

Հայկական Forbes-ի շապիկին Քըրք Քըրքորյանն է (լուսանկար)

Նախկինում տեղեկացրել էինք, որ ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրն առաջիկայում կհրատարակվի նաև Հայաստանում: Այդ նախաձեռնությունն արդեն կյանքի է կոչվել։ Հրապարակվել է հայկական Forbes-ի առաջին համարը, որի շապիկին հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն է։

Հիշեցնենք, որ հանդեսը Հայաստանում ներկայացնում են «Մեդիա փարթներս» ընկերությունը, որը կազմակերպում է ամսագրի տարեկան 12 թողարկում, և www.forbes.am բիզնես պորտալը:

forbes-armenia

Forbes Հայաստանը կթողարկի նաև Forbes Life ամսագիրը և հատուկ համարներ, ինչպես նաև, Forbes-ի կանոնների համաձայն, հանդես կգա բիզնես կոնֆերանսների կազմակերպման նախաձեռնությամբ: Ամսագրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրը Գագիկ Եղիազարյանն է, որը նաև Cosmopolitan Armenia-ի հրատարակիչն է: Շուշան Հարությունյանը www.forbes.am պորտալի գլխավոր խմբագիրն է: Forbes Հայաստանը հույս ունի նպաստել պրոֆեսիոնալ և էթիկական մեդիա չափանիշների ստեղծմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ գործարար միջավայրի զարգացմանն անհրաժեշտ որակյալ ինֆորմացիայի տրամադրմանը: Ամսագիրը թողարկվում է 1917-ից և տարածվում ավելի քան 55 երկրում: Ստանալով այն թողարկելու լիցենզիա՝ Forbes Հայաստանը դարձել է 27-րդ միջազգային հրատարակությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս