
Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ` 26 շաբաթ մարման ժամկետով

Նոյեմեբերի 18-ին տեղի էունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26195147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 257 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 242 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 15 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմելէ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 403 567 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4981 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5496 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ: