Յունիբանկը բարձրացրել է «Շահավետ+» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 14%
Յունիբանկը բարձրացրել է ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքները, դրանով իսկ ֆիզիկական անձանց համար ապահովելով ավանդի առավել բարձր եկամտաբերություն: Այսուհետ «Շահավետ+» ավանդը ՀՀ դրամով կարելի է ձևակերպել 14% տարեկան տոկոսադրույքով`181-360 օր ժամկետով: Իսկ եթե գումարը ներդրվում է 91-180 օր ժամկետով, ապա տոկոսադրույքը կազմում է 11% տարեկան: Ավանդը կարելի է ձևակերպել նաև ԱՄՆ դոլարով կամ եվրոյով` համապատասխանաբար 7% և 5% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո:
«Շահավետ+» ավանդի դեպքում կարելի է ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլև օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորությունը` ավանդի գումարի 90% չափով: «Շահավետ+» ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածում:
30.09.13թ.-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը կազմել է 124.2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 29%-ով: Ժամկետային ավանդների ծավալն աճել է 39%-ով և կազմել 114 մլրդ դրամ: Ժամկետային ավանդների ծավալների աճը պայմանավորված է բանկի նկատմամբ բնակչության վստահությամբ, ինչպես նաև տարբեր խմբերի հաճախորդների համար նախատեսված ավանդների գրավիչ պայմաններով: