Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում նախագահին ներկայացրել է Գարիբաշվիլիի թեկնածությունը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը երկրի նախագահին է ներկայացրել Վրաստանի վարչապետի պաշտոնում Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը: Մեծամասնության որոշումն արտակարգ ճեպազրույցի ժամանակ հնչեցրել է նրա առաջնորդ Դավիթ Սագանելիձեն:
Վերջինիս խոսքերով՝ կառավարության կազմը ներկայացնելու է Գարիբաշվիլին: Պլանավորված է, որ չորեքշաբթի տեղի կունենա խորհրդարանի հանդիպումը նոր կառավարության անդամ-թեկնածուների հետ, և հանդիպման արդյունքներով այդ թեկնածությունները կստանան հաստատում:
Գարիբաշվիլին այսօր ճեպազրույց է տալու, որի ժամանակ ներկայացնելու է իր կառավարության կազմը: