
Ռուսաստանն ու Հնդկաստանը հաջորդ տարի համատեղ զորավարժություն կանցկացնեն Ճապոնական ծովում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են 2014 թվականին Ճապոնական ծովում համատեղ ռազմածովային զորավարժություն անցկացնելու շուրջ:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ բացելով ռուս-հնդկական ռազմա-տեխնիկական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նստաշրջանը: Շոյգուն մանրամասնել է, որ ռազմածովային համատեղ զորավարժություններն անցկացվելու են Ճապոնական ծովի Պետրոս Մեծ ծովածոցում:
Շոյգուն հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Հնդկաստանն այս տարի համատեղ զորավարժություն են անցկացրել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, որը Շոյգոուի խոսքերով՝ այսօր հանդիսանում է աշխարհի հիմնական սպառնալիքներից մեկը: