Բաժիններ՝

ԵՄ-ը կարող է Ուկրաինայի հարցում որոշում կայացնել վերջին պահին. Յան Թոմբինսկի

Ուկրաինական «Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Յան Թոմբինսկին չի բացառել, որ ԵՄ-ը կարող է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ որոշում ընդունել անմիջականորեն նոյեմբերի 28-ին՝ Վիլնյուսում մեկնարկող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:

Ի սկզբանե պլանավորված էր, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճակատագիրն ընդունվելու է նոյեմբերի 18-ին՝ ԵՄ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում: Սակայն դեսպանի խոսքերով՝ դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ օրը որևէ որոշում կընդունվի՞ Ուկրաինայի վերաբերյալ.

«Այդ որոշումը կարող է ընդունվել նաև անմիջականորեն նոյեմբերի 28-ին Վիլնյուսում, առանց որևէ հավելյալ նիստերի : ԵՄ-ի երկրների առաջնորդները ներկա կգտնվեն գագաթաժողովին, սակայն նրանք պետք է մանդատ ստանան իրենց կառավարություններից ու խորհրդարաններից: Այսօր ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները քննարկելու են գագաթաժողովից 9 օր առաջ ստեղծված իրավիճակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս