
Ճապոնիան օդ է բարձրացրել իր կործանիչները՝ կապված ռուսական ինքնաթիռների հայտնվելու հետ

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիային ինքնապաշտպանության ռազմաօդային ուժերի կործանիչները երեկ տագնապի ազդանշանով օդ են բարձրացվել՝ կապված ռուսական երկու ինքնաթիռի կողմից երկրի օդային տիրույթին մոտենալու հետ:
Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Վերջինիս հաղորդմամբ՝ ռուսական «Տու-95» տիպի երկու ռմբակոծիչ Խաղաղ օվկիանոսում թռիչքներ են իրագործել ճապոնական արշիպելագի երկայնքով՝ Օկինավա կղզուց (հարավ) մինչև Հոկայդո կղզի (հյուսիս): Ինքնաթիռները չեն խախտել Ճապոնիայի օդային տիրույթը:
Նշվում է, որ նոյեմբերի 16-ին Ճապոնիան վերստին ստիպված է եղել տագնապի ազդանշանով օդ բարձրացնել իր կործանիչները, ինչի պատճառը եղել է այն, որ երկրի օդային սահմանին մոտեցել, սակայն այն չի խախտել ռուսական «Տու-142» հեռահար գործունեության, հակասուզանավային ինքնաթիռը:
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի Միացյալ շտաբի վիճակագրության համաձայն, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին իրենք ստիպված են եղել ռուսական ինքնաթիռների հայտնվելու պատճառով տագնապի ազդանշանով 105 անգամ օդ բարձրացնել սեփական կործանիչները: