
Տոկիոյում առաջարկում են գնել մաքուր ոսկուց պատրաստված ամանորյա եղևնի

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Tanaka Kikinzoku ոսկերչական ընկերությունը Տոկիոյում վաճառքի է հանել մաքուր ոսկուց պատրաստված ամանորյա եղևնի, որը գնահատվել է 500 միլիոն իեն (մոտ 5 միլիոն դոլար):
Եղևնու բարձրությունը կազմել է 2.4 մետր, նրա պատրաստման վրա ծախսվել է մոտ 43 կիլոգրամ թանկարժեք մետաղ: Եղևնին զարդարված է մի շարք խաղալիքներով, որոնցում պատկերված են մուլտֆիլմերի հերոսները:
Ոսկյա եղևնին իր գնորդին կսպասի դեկտեմբերի 25-ին, մայրաքաղաքի Գինձադո թաղամասում գտնվող ընկերության խանութում: Վաճառքում լինելու է նաև ոսկյա փոքր եղևնի և արծաթյա եղևնի՝ 1.62 միլիոն իեն (ավելի քան 16.000 դոլար) գնով: