
Ավստրալիայի հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ինդոնեզիայի նախագահին. ABC

ABC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ավստրալիայի հատուկ ծառայությունները 2009 թվականի օգոստոսին 15 օր շարունակ զբաղվել են Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոի բջջային հեռախոսի գաղտնալսմամբ ու գրանցմամբ: Այս մասին են վկայել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:
Դրանց համաձայն, ավստրալական հետախուզությունն ակտիվորեն զբաղվել է Ինդոնեզիայի նախագահի հետախոսազրույցները գաղտնալսելու երկարաժամկետ ռազմավարության մշակմամբ: Ավստրալական Ռադիոտեխնիկական պաշտպանության վարչության աշխատակիցների թիրախում են եղել նաև նախագահի մերձակա շրջապատի բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում նաև նրա կինը, փոխնախագահը, նախկին փոխնախագահը, ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, անվտանգության ու տեղեկատվության նախարարները:
Ինդոնեզիան Ջակարտայում ավստրալական հատուկ ծառայությունների լրտեսական գործունեությունը որակել է որպես անընդունելի և պարզաբանում է պահանջել տվյալ կապակցությամբ՝ նաև պահանջելով անհապաղ դադարեցնել այն: