Բաժիններ՝

Պուտինը Յանուկովիչից պահանջել է, որ Ուկրաինան ՄՄ-ին անդամակցի մինչև 2015 թվականը. աղբյուր

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Կրեմլը պատրաստ է նպաստել Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերընտրմանը երկրորդ ժամկետով, սակայն դրա համար պահանջում է վճարել անչափ բարձր գին:

Չնայած եվրոպական ուղղությամբ Ուկրաինայի իշխանությունների վերջին թերահավատ հռետորիկային՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անցկացրած բանակցությունների արդյունքներով չի կարողացել համոզել Վիկտոր Յանուկովիչին՝ հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից:

Հիմնական խնդիրն առնչվել է Մաքսային միությանը, որի հարցում Պուտինը որդեգրել է կոշտ դիրքորոշում: Մոսկվայում եղած աղբյուրները հայտնել են, որ Յանուկովիչն իր երկրի և անձամբ իր համար Պուտինից խնդրել է միայն հետևյալը. ներկայումս անմատչելի գերշահավետ սխեմաներ, 2015 թվականի նախագահական ընտրություններում չաջակցել այլ թեկնածուի և ակտիվորեն աջակցել միջազգային լեգիտիմացման ստացմանը 2015 թվականի ընտրություններում իր հաղթանակից հետո:

Պուտինը խոստացել է դա, սակայն դրա դիմաց նա Յանուկովիչից պահանջել է ոչ թե դադար տալ ԵՄ-ի հետ հարաբերություններում, այլ՝ ամբողջովին հրաժարվել Ասոցացման համաձայնագրից, և որ Ուկրաինան պետք է անդամակցի Մաքսային միությանը՝ ընդ որում, մինչև 2015 թվականի ընտրությունները:

Կիևյան աղբյուրներն իրենց հերթին վկայել են, որ Յանուկովիչը կտրականապես չի ցանկանում վասալային պայմանագիր ստորագրել Մոսկվայի հետ, և որ նա տարբերակների թվում դեռ չի դիտարկում Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության հարցը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի մարտի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս