
Սիրիական ընդդիմությունը կարծում է, որ նախադրյալներ չկան «Ժնև 2»-ի հաջողության համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը կարծում է, որ նախադրյալներ չկան «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի հաջողության համար: Այս մասին հայտարարել է Ազգային դաշինքի գլխավոր քարտուղար Բադր ադ-Դին Ջամուսը:
Վերջինս մտավախություն է հայտնել, որ միջազգային հանրությունը կօգտագործի տվյալ կոնֆերանսը՝ իր վրայից հանելու համար Սիրիական ճգնաժամի կարգավորման տապալման պատասխանատվությունը.
«Չնայած հաջողության հասնելու նախադրյալների բացակայությանը՝ «Ժնև 2»-ի գումարման հարցում համառությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային հանրության պատասխանատվությունը հանելու և դա նրանց վրա բարդելու փորձ, որոնք հրաժարվում են մեկնել Ժնև»: