
ԱՄՆ-ը վախենում է հարձակվել Իրանի վրա. Մոհամմադ Ալի Ջաֆարի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը վախենում է Իրանի վրա հարձակում գործելուց.
«ԱՄՆ-ը 2003-2007 թվականներին շրջապատել էր Իրանը, և ցանկանում էր հարձակվել մեզ վրա, սակայն վախեցավ անել դա՝ տեսնելով, որ Իրանի ժողովուրդը ենթարկվում է գերագույն առաջնորդի հրամաններին»: Գեներալը կեղծիք է որակել այն տեղեկատվությունը, թե օրակարգում է գտնվում Իրանի միջուկային ծրագրի կարգավորման ռազմական տարբերակը.
«Մենք գիտենք, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք անգամ չեն մտածում Իրանի վրա հարձակվելու մասին, սակայն նրանք այդ հնարքն օգտագործում են որպես քաղաքական խաղ: Իրանի զինված ուժերը գտնվում են անհամեմատելի բարձր մակարդակի վրա»: