Բաժիններ՝

Անծանոթ գերմանացին ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին 100 եվրո է տվել

Հայազգի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հետաքրքիր դեպք տեղի ունեցավ այսօր՝ լի հակասական զգացողություններով: Գերմանիայի Ալեն քաղաքում, որտեղի համանուն ակումբում արդեն 5-րդ տարին է հանդես եմ գալիս, մարզման ժամանակ մոտեցավ ինձ անծանոթ մի տարեց գերմանացի, ողջունեց, արտահայտեց իր հիացմունքը իմ գործի նկատմամբ և անսպասելիորեն դրամապանակից հանելով 100 եվրո՝ տվեց ինձ: Երբ ես ասացի, որ մենք անծանոթ ենք, և ես չեմ կարող դա վերցնել, շատ վատ անգլերենով սկսեց ինչ-որ բան բացատրել: Արդյունքում պարզվեց, որ նա այդ գումարը տալիս է ինձ, որ ես փոխանցեմ հայազգի կարիքավոր երեխաներին: Այդ պահին և ուրախացա, և ինչ որ տեղ նաև տխրեցի… Անչափ հաճելի էր, որ դեռևս կան նման արժեքներով ապրող մարդիկ, և որ կարողացել եմ իմ սպորտով ավելի ճանաչելի դարձնել մեր ազգն այստեղ: Բայց և տխուր է, երբ պարզվում է, որ նրանք ևս տեղյակ են քո երկրում մեծ թիվ կազմող քաղցած մարդկանց մասին: Ինչևէ, կարծում եմ, եթե բոլորս իրար օգնենք, գործն ավելի արագ և արդյունավետ առաջ կգնա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս