
Հանքավայրում երրորդ հարկից բանվոր է ընկել

Լոռու մարզի Թեղուտ գյուղի տարածքում «Վալեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պղնձամոլիբդենային հանքավայրի շինհրապարակում աշխատելիս նոյեմբերի 15-ի երեկոյան երրորդ հարկից սայթաքել, ընկել է 31-ամյա թեղուտցի Արման Ալիխանյանը։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Այդ մասին NEWS.am-ին պատմել է բնապահպան-ակտիվիստ Գայանե Բաբլոյանը:
Գայանե Բաբլոյանի խոսքով, Արման Ալիխանյանը ծանր վնասվածքներ է ստացել.
«Վնասվել է վիզը, գլուխը, կոտրվել է ողնաշարը»:
«Թեղուտի բնակիչներն ասացին, որ նա աշխատելիս է եղել հարստացման ֆաբրիկայում, ցանց է պատրաստել, որ հետագայում պատերը շարեն, ու սայթաթել է: Նա աշխատել է առանց ամրագոտու»,- ասաց բնապահպան ակտիվիստը:
Մանրամասները այստեղ`