Պառավաքարցիներն ինքնակամ բացել են Բերդ-Իջեւան ճանապարհը
tesankyun.am-ի փոխանցմամբ` նոյեմբերի 15-ի առավոտյան Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի բնակիչները ինքնակամ բացել են հանրապետական նշանակության Բերդ-Իջեւան ճանապարհի Պառավաքար-Վազաշեն հատվածը:
Ճանապարհը փակվել էր այդ հատվածում հոկտեմբերի 22-ին ադրբեջանական ոտնձգության հետեւանքով ժամկետային զինծառայողի զոհվելու, 3 զինծառայողի վիրավորվելու հետեւանքով:
Պառավաքարի բնակիչները կայքին հայտնել են, որ ճանապարհը բացվելուց հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը այցելել են Վազաշեն եւ Պառավաքար , զրուցել բնակիչների հետ:
Սահմանագոտու բնակիչներին խորհուրդ է տրվել սահմանամերձ, վտանգավոր հատվածում ավելի արագ երթեւեկել, որպեսզի ավտոմեքենաները ադրբեջանական զինուժի համար խոցելի թիրախ չհանդիսանան:
Պառավաքարցիները ճանապարհը բացել են, քանի որ այլընտրանքային Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր –Բերդ ճանապարհը շատ վատթար վիճակում է, ավտոմեքենաները Բերդի տարածաշրջանից Տավուշի մարզկենտրոն են հասնում մեծ դժվարությամբ:
Մանրամասները այստեղ`