
Յուրի Վարդանյանի որդու մոտ հայտնաբերվել էր 98 գրամ հաշիշ, իսկ փորձաքննության պատասխանը դրական էր. Մանրամասներ

Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի մոտ հայտնաբերվել էր 98 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:
Նա այդ թմրանյութը ձեռք էր բերել Ագարակում՝ իր օգտագործման համար, մեկ օր մնացել էր այնտեղի հյուրանոցում, իսկ իրավապահները նրան հայտնաբերել էին դեպի Երեւան վերադարձի ճանապարհին: Գնած թմրանյութը Դավիթը դեռ չէր հասցրել օգտագործել, բայց նախկինում նա թմրանյութ օգտագործել է: «Ինքը ընդամենը օգտագործող է, որոշ երկրներում նաեւ դեղատներում են դրանք վաճառվում: Հիմիկվանից արդեն ճիշտ դաստիարակման ուղին է վերցրել, որ պետք է դա չօգտագործի, հետ կանգնի: Բարձրագույն կրթությամբ տղա է, պետք է հասկանա, դա օրենքով արգելված բան է»,- նշել է Վահան Հայրապետյանը:
Նշանակված տոքսիկոքիմիական փորձաքննության պատասխանը դրական էր, նրա մեզի եւ մազի մեջ հայտնաբերվել էր հաշիշ: Փաստաբանը շեշտել է, որ եթե անձը թմրանյութ օգտագործած է լինում ամիսներ առաջ, ապա, միեւնույն է, այն հայտնաբերվում է, քանի որ դա պահպանվում է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: