Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներն ուժեղ էին ռուսներից
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության յոթերորդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց մրցաշարում ամենաբարձր վարկանիշային միավոր ունեցող Ռուսաստանի ընտրանուն, հաղորդում է allsport.am-ը:
Հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց Եվգենի Տոմաշևսկու նկատմամբ, իսկ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը և Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ալեքսանդր Գրիշչուկի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ Պյոտր Սվիդլերի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ Ալեքսանդր Մորոզևիչի հետ:
Ռուսաստան – Հայաստան՝ 1.5:2.5
Գրիշչուկ – Արոնյան՝ 0.5:0.5
Սվիդլեր – Մովսեսյան՝ 0.5:0.5
Մորոզևիչ – Հակոբյան՝ 0.5:0.5
Տոմաշևսկի – Սարգսյան՝ 0:1
Հավելենք՝ 7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով երկրորդ տեղում է:
Կանանց Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց տանտերերի երկրորդ թիմին:
Մեր ընտրանու առաջատար Էլինա Դանիելյանը հաղթեց Աննա Իվանովին, Լիլիթ Մկրտչյանը՝ Կլաուդիա Վիշնովսկային, Լիլիթ Գալոյանը՝ Մարիոլա Վոզնիակին, իսկ Մարիա Կուսովան պարտվեց Օլիվիա Կիոլբասային:
Հայասատան–Լեհաստան 2՝ 3:1
Դանիելյան – Իվանով 1:0
Մկրտչյան – Վիշնովսկա 1:0
Գալոյան – Վոզնիակ 1:0
Կուրսովա – Կիոլբասա 0:1
Այս տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականն ունի 11 միավոր: