Բաժիններ՝

Լեհ նախարարը պաշտոնանկ է արվել` թանկարժեք ժամացույցը չհայտարարագրելու պատճառով

Լեհաստանի տրանսպորտի եւ ջրային տնտեսության  նախարար Սլավոմիր Նովակը հրաժարական է տվել ձեռքի թանկարժեք ժամացույցի հետ կապված սկանդալի պատճառով, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը: Վարչապետ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 15-ին ընդունել է նախարարի հրաժարականի դիմումը եւ արդեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել:

Նովակն ստիպված է եղել հրաժարական ներկայացնել այն բանից հետո, երբ դատախազությունը նրան անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել` հայտնի մակնիշի թանկարժեք ժամացույցը չհայտարարագրելու համար: Այդ աքսեսուարի արժեքը մասնագետները գնահատել էին առնվազն 17 հազար զլոտի` մոտ  6 հազ. դոլար:  Համաձայն լեհական օրենսդրության` գույքի հայտարարագրում պետք է նշել 10 հազար զլոտին գերազանցող բոլոր իրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս