
Տեսախցիկի պատճառով կողոպտիչը չի հասցնում գործն ավարտին հասցնել (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մոսկվայում։ Շենքի շքամուտքի մոտ տեղադրված տեսահսկման սարքը գործարարին փրկել է կողոպուտից։
Դեպքի մանրամասների մասին Life News-ինպատմել է տուժողը՝ առևտրային ընկերության տնօրեն Անդրեյ Դանիլենկոն։
«Ես վերադառնում էի աշխատանքից, արդեն գրեթե հասել էի տան մոտ, երբ հանկարծ ինձ վրա վազեց մի տղամարդ։ Նա սկսեց հարվածներ հասցնել դեմքիս և փորիս՝ փորձելիով խլել ձեռքիս պայուսակը։ Միակ բանը որ հասցրեցի անել՝ նրանից պոկվելն ու դեպի շքամուտքի մոտ վազելն էր։ Գիտեի, որ այնտեղ տեսախցիկ կա տեղադրված։ Կողոպտիչը ինձ մոտենալով՝ տեսավ տեսախցիկը, շրջվեց և փախավ»,- պատմել է Դանիլենկոն։
Իրոք, ինչպես երևում է տեսագրության մեջ, հանցագործը, տեսնելով տեսախցիկը, ծածկում է դեմքն ու հեռանում։
Հարձակումից անմիջապես հետո 48-ամյա Դանիլենկոն օգնության է կանչել կնոջը։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները գործարարի մոտ ծնոտի և քթի կոտրվածքներ են հայտնաբերել և շտապ վիրահատության ենթարկել։ Այժմ տուժածը գտնվում է հիվանդանոցում։
Իրավապահներն այժմ փորձում են տեսագրության օգնությամբ պարզել հարձակվողի ինքնությունը։ Ի դեպ, այդ դեպքից հետո հարևան շենքերի բնակիչները սկսել են իրենց մուտքերի մոտ տեսախցիկներ տեղադրել։