ԿՀՎ-ը տեղեկատվություն է հավաքում միջազգային դրամական փոխանցումների վերաբերյալ. The Wall Street Journal
Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) տեղեկատվություն է հավաքում միլիոնավոր ամերիկացիների միջազգային դրամական փոխանցումների վերաբերյալ:
Թերթի տվյալներով՝ դա մասնավորապես վերաբերում է Western Union ընկերությանը: Ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքերով՝ ԿԸՀ-ը դրա հետ մեկտեղ չի հետևում երկրի ներսում իրականացվող դրամական փոխանցումներին:
ԿՀՎ-ը հրաժարվել է պարզաբանում տալ այդ կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր գործողությունները դուրս չեն եկել ամերիկյան օրենքների շրջանակներից: