ԵՄ-ը և Ադրբեջանը վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր կստորագրեն Վիլնյուսում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը և Ադրբեջանը պատրաստվում են վիզային ռեժիմի դյուրացման շուրջ համաձայնագիր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:
Այս մասինԲրյուսելում հայտարարել է ԵՄ-ի գլխավոր տնօրինության՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով դեպարտամենտի տնօրեն Գունար Վիգանդը:
Վերջինս ընդգծել է, որ ԵՄ-ը մեծ կարևորություն է տալիս «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր երկրի հետ իր կապերը խորացնելուն:
Վիգանդը հայտարարել է, որ իրենք պլանավորել են նախ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ, իսկ ավելի ուշ՝ Մոլդովայի ու Վրաստանի հետ: