
Երեք օրում սիրիական բանակին հանձնվել է ավելի քան 600 զինյալ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 72 ժամվա ընթացքում Սիրիայի կառավարական զորքերին հանձնվել է ավելի քան 600 զինյալ: Նրանց մեծ մասը զենքը վայր է դրել Դամասկոսի մոտ և Հոմսում: Այս մասին հայտնել է սիրիական բանակի հրամանատարությունում եղած աղբյուրը:
Սիրիացի զինվորականները վկայում են, որ մայրաքաղաքի հարավային մատույցներում հակառակորդի մատակարարման ուղիների խափանմանը միտված հաջող մարտավարությունը տվել է ցանկալի արդյունք: Բացի այդ, ուղղաթիռներից մշտապես թռուցիկներ են նետվում, որոնցում դասալիքներին առաջարկում են օգտվել նախագահի հայտարարած համաներումից: