Ջոն Քերին Իրանի հարցում զգուշացրել է Կոնգրեսին

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսին զգուշացրել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է վնասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններին:

Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և մյուս գերտերությունները պատրաստ են համաձայնագիր ստորագրելուն, որի համաձայն, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են մեղմացվել, ինչի դիմաց Իրանը պետք է երաշխավորի, որ չի մշակի միջուկային զենք:

Քերին ընդգծել է, որ բանակցությունները կարող են տապալվել, եթե ներկա փուլում Իրանի դեմ սահմանվեն նոր պատժամիջոցներ, և Իրանը որոշի պատասխանել դրանց: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը Ժնևում տեղի է ունենալու նոյեմբերի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930