Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների ռեժիմը

Gazeta.ru-ն, վկայակոչելով բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմը:

Կոնգրեսին հասցեագրած ԱՄՆ նախագահի նամակում նշված է, որ Իրանի հետ հարաբերությունները դեռ չեն գտնվում բավականաչափ լավ մակարդակի վրա՝ չնայած նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակմանը:

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել 1979 թվականի նոյեմբերի 14-ին՝ կապված ԱՄՆ-ում Իրանի դեսպանատան գրավման և դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին 444 օր պատանդ պահելու հետ:

Դրանց չեղյալ հայտարարման կամ երկարաձգման հարցը դիտարկվում է յուրաքանչյուր տարի: Բարաք Օբաման իր նախագահության ժամանակ ամեն տարի երկարաձգել է այն:

Տեսանյութեր

Լրահոս