
Իսրայելի ԱԳՆ-ը հերքել է Ադրբեջանին զենքի մատակարարումների կասեցման մասին տեղեկատվությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով IzRus-ը, հայտնում է, որ Իսրայելի ԱԳՆ-ը հերքել է մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ Իսրայելը դադարեցրել է զենքի մատակարարումներն Ադրբեջանին:
Իսրայելի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Իգալ Փալմորը հայտարարել է, որ նախորդ տարի Ադրբեջանի հետ կնքված համաձայնագիրը մնում է ուժի մեջ, որով նախատեսվում է Ադրբեջանին 1.5 միլիարդ դոլարի սպառազինության հատկացում.
«Տվյալ ոլորտում տեղի չի ունեցել որևէ փոփոխություն: Մենք Ռուսաստանի կողմից որևէ դիմում չենք ստացել Ադրբեջանին զենք մատակարարելը դադարեցնելու վերաբերյալ»:
Ընդգծվում է, որ ավելի վաղ շվեյցարական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ Ռուսաստանը, չցանկանալով փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, Իսրայելի ԱԳՆ-ի միջոցով հասել է Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու դադարեցմանը: