Ջեյմս Ուորլիքը Վիեննայում կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
                                    Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ մեկնում է Վիեննա՝ մասնակցելու համար ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին: Ուորլիքն այդ նիստում քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Ուորլիքը պատրաստվել է դա անել ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դանիել Բաերի և մյուս պատվիրակությունների հետ: Նշվում է, որ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստերը Վիեննայում սովորաբար անցկացվում են ամեն շաբաթ, հինգշաբթի:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    