Բաժիններ՝

Պուտինը ճանաչվել է թեքվանդոյի մեծ վարպետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհվել է կորեական ավանդական թեքվանդո մարտարվեստի պատվավոր 9-րդ դանի գոտի և դիպլոմ: Գոտին ու դիպլոմը Պուտինին հանձնել է Թեքվանդոյի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Չու Չհոն Վոնը:

Դրա հետ կապված՝ Պուտինը հայտարարել է. «Ես չեմ կարծում, որ արժանի եմ այդչափ բարձր դանի: Կհամարենք, որ դա մեր ընդհանուր միջոցառումն է՝ կապված այդ հիասքանչ մարտարվեստի հանրաճանաչության հետ: Մենք կփորձենք Ռուսաստանում ծանրակշիռ ներդրում ունենալ այդ մարտարվեստի զարգացման մեջ»:

Չու Չհոն Վոնն իր հերթին հայտարարել է, որ աշխարհում գոյություն ունի մի քանի մարդ, որոնց շնորհվել է պատվավոր 9-րդ դանը՝ մանրամասնելով, որ նրանց թվում կան ԱՄՆ-ի, Ինդոնեզիայի, Հոնդուրասի, Իսպանիայի, Խորվաթիայի ու Պակիստանի նախագահներ և առաջնորդներ: Նա ընդգծել է, որ թեքվանդոն տարածված է աշխարհի 205 երկրում, և որ դրանով համայն աշխարհում զբաղվում է 70-80 միլիոն մարդ:

976477844

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս