
Եգիպտոսում վերացվել է արտակարգ դրության ռեժիմը

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է երեք ամիս առաջ երկրի մի շարք նահանգներում մտցված արտակարգ դրության ռեժիմի գործունեության ավարտի մասին:
Արտակարգ դրության ռեժիմը և դրան կից պարետային ժամը երկրում սահմանվել էին նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի հեռացվելուց հետո, ինչից հետո նրա կողմնակիցները ձեռնարկել են բողոքի զանգվածային ակցիաներ: Մասնավորապես, հատուկ կանոնները վերաբերել էին Կահիրեի, Ալեքսանդրիայի, Գիզայի, Ասյուտի, Սուեզի, Հարավային և Հյուսիսային Սինայի և այլ նահանգների վրա:
Նշվում է, որ պարետային ժամի սահմանումից հետո այն մի քանի անգամ կրճատվել է, իսկ արտակարգ դրությունն այդպես էլ չհանգեցրեց զանգվածային բռնությունների, թեև շատ դիտորդներ ի սկզբանե ակնկալում էին հենց դա:
Երկրի ղեկավարությանը հաջողվեց մասնակիորեն կայունացնել իրավիճակը, թեև իսլամականնները ժամանակ առ ժամանակ շարունակում են դուրս գալ փողոցներ՝ պահանջելով նախագահի պաշտոնին վերադարձնել Մոհամմեդ Մուրսիին: