
Իլհամ Ալիևը հանդիպել է Ահմեթ Դավութօղլուի և Ջեմիլ Չիչեքի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թուրքական պաշտոնական այցի շրջանակներում երեկ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը վերաբերում է ոչ միայն քաղաքական, այլև՝ մյուս ոլորտներին: Ալիևն ու Դավութօղլուն ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում համագործակցելու կարևորությունը:
Նրանք վստահություն են հայտնել, որ հետագայում էլ ավելի կընդլայնվեն երկու երկրների միջև կապերը: Իլհամ Ալիևը երեկ հանդիպել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ և քննարկել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները: Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել միջխորհրդարանական կապերի զարգացմանը:
Այսօր պետք է տեղի ունենա Թուրք-ադրբեջանական համագործակցության բարձր խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցելու է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: