
Վրացական ռազմաբազայում թունավորվել է 61 զինծառայող

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական բանակում գրանցվել է զանգվածային թունավորման հերթական փաստը: Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի արևելքում գտնվող Օսիաուրիի ռազմաբազայում բժիշկների օգնությանն է դիմել 61 զինծառայող:
Նրանք գանգատվել են ստամոքսի շրջանում ունեցած ցավերից: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ, հետաքննությունն իրականացնում է ռազմական ոստիկանությունը: Հետաքննության առաջին փուլում պարզվել է, որ զանգվածային թունավորման պատճառը խոհարարի անփութությունն է, ով արդեն իսկ ազատվել է աշխատանքից:
Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում վրացական բանակում գրանցվել է զինծառայողների զանգվածային թունավորման մի քանի դեպք: