
Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել. ԶԼՄ

«Вечерняя Москва» պարբերականի փոխանցմամբ` Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել` «ակնհայտ կեղծ փաստաթղթերի օգտագործման» համար: Այդ մասին պարբերականին հայտնել են իր աղբյուրները: Նշված մեղադրանքի համար սահմանվում է տուգանք կամ մինչեւ վեց ամիս ազատազրկում: Ըստ պարբերականի, պարզվել է, որ Հրաչյա Հարությունյանի աշխատանքային գործունեության իրավունքի ատոնագիրը կեղծ է եղել:
Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը «ВМ»-ին հայտնել է, որ երկրորդ քրեական գործի հարուցման մասին տեղյակ չէ: «Չեմ կարող ասել` արտոնագիրը կեղծ է, թե ոչ: Ես այն երբեք չեմ տեսել»,-նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանին արդեն մեղադրանք էր առաջադրվել երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: