Բաժիններ՝

2012-ին ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 1426 կենսաչափական էլեկտրոնային անձնագիր և 27451 նույնականացման քարտ

Կենսաչափական էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի իրացման գծով պետական տուրքի համապատասխան հաշիվներին, համակարգի գործարկման օրվանից՝ 2012թ-ի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում փաստացի մուտքագրվել է 194526.0 մլն. դրամ, ըստ այդմ ընդունվել է 1509 էլեկտրոնային անձնագիր և 52267 նույնականացման քարտ տրամադրելու դիմում, համապատասխանաբար՝ 25000 դրամ և 3000 դրամ պետական տուրքի մուծումներով:

Անցած տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիներին փաստացի տրամադրվել է 1426 կենսաչափական էլեկտրոնային անձնագիր և 27451 նույնականացման քարտ, որի դիմաց մատակարար «Լեհական արժեթղթերի արտադրամաս» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղին վճարվել է միավորը համապատասխանաբար՝ 37.42 եվրո/դրամ և 5.52 եվրո/դրամ համարժեքով, 108 մլն 478.2 հազ. դրամ ընդհանուր գումարով։
2013 թ-ի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պետական տուրքի փաստացի մուտքերը կազմել են 83590 հազ. դրամ, իսկ փաստացի տրամադրվել է 1077 հատ կենսաչափական էլեկտրոնային անձնագրի և 42165 հատ նույնականացման քարտ, որոնց վճարման հաշիվները կազմել են 146 մլն 431.3 հազ. դրամ։ Ընդ որում, նույնականացման քարտերի հիմնական մասը 84.4 %-ը (42165 հատից 35580 հատը) տրամադրվել է տարեսկզբին, ինչը պայմանավորված է 2013թ.–ից եկամտային հարկը բացառապես էլեկտրոնային վճարման եղանակով փոխանցելու օրենքով սահմանված պահանջը կատարելու անհրաժեշտությամբ:
Մատակարարին վճարումները կատարելու նկատառմամբ կառավարությունը նախատեսում է առաջիկա նիստում որոշում ընդունել և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից հատկացնել 146 մլն 431.3 հազ. դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս