
Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները հենված են ռազմավարական համագործակցության վրա և հաջորղությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մյուս բոլոր ոլորտներում: Գյուլն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Ընդգծվել է, որ Իլհամ Ալիևի թուրքական պաշտոնական այցն իր ներդրումը կունենա երկու երկրների կապերի հետագա ամրապնդման գործընթացում: Նախագահները վստահություն են հայտնել, որ երկկողմ կապերը էլ ավելի են ամրապնդվելու հետագայում: Գյուլն Ալիևին շնորհել է Պետական շքանշան: