Անկարայում մեկնարկել է Գյուլ-Ալիև հանդիպումը
                                    Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր Անկարայում ընդունել է պաշտոնական այցով երկրում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպումը տեղի է ունեցել «Չանքայա» նախագահական նստավայրում:
Ակնկալվում է, որ երկկողմ հանդիպումից հետո կկազմակերպվի համատեղ մամուլի ասուլիս: Իլհամ Ալիևը Թուրքիա է այցելել երկօրյա այցով: Այսօր երեկոյան նրան ընդունելու է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    