Բաժիններ՝

«Քթներից եմ բերելու, չեն մարսելու, իմ հիվանդ երեխուն տարան բանակ ու հիմա էլ երեխեքի՞ն կալանավորեն»

Ինչպես տեղեկացրել էինք`  «Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցված, եւ այժմ Արշակ Արմենի Թորոսյանը եւ Ռազմիկ Ռուբենի Մանուկյանը գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

ԳԱԼԱ-ն զրուցել է նրանցից մեկի՝ Ռազմիկ Մանուկյանի մայր Աննա Կարապետյանի հետ: Ներկայացնում ենք զինծառայողի մոր հարցազրույցը կայքի հետ:

«Ես հիմա չգիտեմ, չեն ասում անգամ որդիս որտեղ է. գնացի «Նուբարաշեն», ասացին՝ այնտեղ չէ, հոսպիտալ գնացի՝ ասացին էլի գնա «Նուբարաշեն»: Հիմա ես ուր գնամ, ում դիմեմ՝ ինձ ոչ ոք չի ասում, թե երեխես որտեղ է:

Այդ դեպքից հետո, երբ երեխեքին ծեծել էին, մեկ անգամ եմ հանդիպել որդուս Ռազմիկի հետ: Ինքը համարյա բան չէր պատմում, էնքան էին ծեծել երեխիս, որ լրիվ գժվել էր: Ու այդ ամենը բժիշկներ են արել, բուժելու տեղը ուզում էին երեխիս սպանել:

Ռազմիկի ընկերը պատմում էր, որ հոգեբան Հովհաննիսյան Վաղինակն է սկսել վեճը: Ռազմիկն ու Արշակը հաց ուտելիս են եղել իրենց սենյակում: Սա հարբած վիճակում մտել ու երեխիս սրբություն է հայհոյել: Ռազմիկն էլ կուլ չի տվել վիրավորանքը, ասել է իմ մերը հիվանդ է՝ ուռուցք ունի, դու խի՞ ես հայհոյում, ու կռիվը գնացել է:

Երեխիս սկսել է ծեծել, հետո վրա են հասել ատամնատեխնիկ Արմեն Հովհաննիսյանը եւ հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը: Բոլորն էլ հարբած են եղել: Դավիթը՝ մյուս տղան պատմում էր՝ գցել են Ռազմիկին ոտքերի տակ ու դահիճի նման սատկացրել են: Որից հետո երեխեքը գոռացել են, օգնություն են կանչել, ջարդել են դուռ ու լուսամուտ եւ փախչել են: Հետո էլ սրանք ոստիկան են կանչել, կրակոցներ են եղել, այո՛, կրակոցներ հաստատ եղել են, թեպետ հերքում են:

Հիմա երեխեքի վրա հետքերը կան: Դավիթ Մարկոսյանը անգամ Մուրացանի հիվանդանոց պառկեց, հիմա էլ այդ երեխան բուժվումէ: Համ ծեծել են, սատկացրել, հետո էլ երեխաների վրա են շուռ տվել: Այ քեզ հոյակապ երկիր, այ քեզ արդարությու՜ն… քրեական գործ են հարուցել ու մեր երեխեքին հիմա տարել փակել են… բա էլ ու՞ր մնաց արդարությունը»:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս