Հայկական «բրիլիանտների» մասին

«Հայկական Ժամանակը» գրում է. Ադամանդի արդյունաբերությանը վերաբերող իսրայելական մասնագիտացված Israel Diamond industry Portal (www. israelidiamond. co. il /english/ կայքը երեկ անդրադարձել է հայկական ադամանդի արտադրությանը՝ «Հայաստանի ադամանդի արտադրությանը 2013 թվականին» վերնագրով։ Հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է, որ այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 66.965 կարատ չհղկված ադամանդ՝ ալմաստ, ի համեմատ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի, երբ արտադրվել է 42.427 կարատ։ Հոդվածում նաև հղում է արվում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, ըստ որոնց՝ Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում արտադրել է 818.6 կգ ոսկի անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտադրված 740.6 կիլոգրամի փոխարեն։ «Ընդ որում, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը հայտնում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ռուսական ադամանդի արդյունահանման հսկա «Ալրոսան» Հայաստանին է վաճառել 40.233 կարատ ադամանդ՝ 4,85 մլն դոլար արժողությամբ։ 2012թ. նույն ժամանակահատվածում «Ալրոսան» Հայաստանին վաճառել է 34.769 կարատ չմշակված քար 7,59 մլն դոլար արժողությամբ»,– այսպիսի հետաքրքիր մանրամասներ է հրապարակում իսրայելական պորտալը։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս