
Թուրքիան Սիրիային ցուցաբերել է 979 միլիոն դոլարի հումանիտար օգնություն

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիային ցուցաբերել է 979 միլիոն դոլարի հումանիտար օգնություն: Թուրքիան ներկայումս հումանիտար օգնություն է ցուցաբերում աշխարհի 96 երկրի, որի ծավալն ընդհանուր առմամբ հասնում է 1 միլիարդ և 40 միլիոն դոլարի:
Թուրքիայի տարածքում ապաստան է գտել 500.000-600.000 սիրիացի փախստական, որոնց կեսից ավելին տեղավորվել է Թուրքիայի քաղաքներում, իսկ մնացյալ մասը՝ հատուկ նրանց համար ստեղծված վրանային ու տնակային քաղաքներում: Դրանով իսկ սիրիացիները դարձել են Թուրքիայի ամենամեծաթիվ ազգային փոքրամասնությունը՝ չհաշված քրդերին:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան 2 միլիարդ դոլար է ծախսել երկրում ապաստան գտած սիրիացիների վրա, որից միջազգային հանրության օգնության մասնաբաժինը կազմել է ընդամենը 135 միլիոն դոլար: