Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններում համաձայնագիրն արդեն իսկ մոտ է. Լորան Ֆաբիուս

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն այսօր հայտարարել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններում համաձայնագիրն արդեն իսկ մոտ է, սակայն այն դեռ ձեռք բերված չէ. «Մենք հեռու չենք Իրանի հետ համաձայնագրից, սակայն մենք դեռ չենք հասել դրան»:

Ֆաբիուսը հերքել է այն տեղեկատվությունը, թե Ժնևում անցկացված բանակցությունների ժամանակ հենց Ֆրանսիան է խոչընդոտել Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագրի կնքմանը: Ֆաբիուսն ընդգծել է, որ Ֆրանսիան անկախ երկիր է, որը ջանքեր է գործադրում խաղաղության հաստատման ուղղությամբ:

Ավելի վաղ նշվել էր, որ Ֆրանսիան ընդդիմացել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հետին պլան մղելուն: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է նոյեմբերի 20-ին, Ժնևում:

Տեսանյութեր

Լրահոս