
ԱՄՆ-ը կրճատում է Սիրիայի ափերի մոտ իր ռազմածովային ներկայությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կրճատում է Սիրիայի ափերի մոտ իր ռազմածովային ներկայությունը: Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Վերջիններիս պնդմամբ՝ Պարսից ծոցի գոտին լքել է «Նիմից» ատոմային ավիակիրը, իսկ Միջերկրական ծովը՝ «Գրեյվելի» էսկադրոնային ականակիրը:
Պենտագոնի ներկայացուցիչների խոսքերով՝ «Նիմիցն» արդեն իսկ Սուեզի ջրանցքով անցել է դեպի Կարմիր ծով: Իսկ «Գրեյվելի» էսկադրոնային ականակիրն ուղարկվում է Նորֆոլկ (Վիրջինիա նահանգ):