
Ավարտվել են 21-րդ դարում ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան Եվրոպայում ավարտվել են ՆԱՏՕ-ի Steadfast Jazz զորավարժությունները, որոնք հանդիսացան այս դարում ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները: Դրանք անցկացվել են Լեհաստանի ու Բալթյան երկրների 11 զորավարժարանում:
Զորավարժություններին մասնակցել է ավելի քան 6000 զինծառայող, 350 զրահամեքենա, 13 ռազմանավ, ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ: Զորավարժությունների հրամանատարա-շտաբային մասին մասնակցել է դաշտային պայմաններում ծավալված 8 շտաբ:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ զորավարժության բոլոր առաջադրանքները կատըարվել են հաջողությամբ: