Բաժիններ՝

Գործնականում 10 կորպորացիա է վերահսկում այն ամենը, ինչ մենք գնում ենք

Պարզվել է , որ գրեթե այն ամենը, ինչ մենք գնում ենք` մթերքից մինչեւ հագուստ, վերահսկվում է ընդամեը 10  հսկա կորպորացիայի կողմից:  Ազդեցիկ 10  խոշոր կորպորացիաներն արտադրում են գրեթե ամեն ինչ, բացի ավտոմեքենաներից եւ էլեկտրատեխնիկայից: Միաժամանակ նրանց հաջողվում է դուստր կամ գործընկեր ընտրությունների միջոցով «ընտրության պատրանք» ստեղծել, հաղորդում է  DELFI-ն:

Procter&Gamble-ը, որը 84 մլրդ դոլար արժողությամբ կորպորացիա է եւ Ամերիկայում համարվում է ամենախոշոր գովազդատուներից, ապրանքների շատ լայն տեսականի է արտադրում`  դեղորայքից մինչեւ նորաձեւ հագուստ: Նրա արտադրանքն աշխարհում գնում է մոտ 4,8 մլրդ մարդ:

Nestle –ն, որը գնահատվում է 200 միլիարդ դոլար,  ներկայումս սննդամթերքի աշխարհի ամենախոշոր արտադրողն է: Այն վերահսկում է մոտ 8 000 տարբեր բրենդ, այդ թվում` «Kiehls»-ի եւ «Giorgio Armani»-ի կոսմետիկական արտադրանքը:

Կոնսոլիդիացա է տեղի ունենում նաեւ մյուս բնագավառներում: 1983 թ-ին  ամերիկյան մեդիայի 90% -ը պատկանում էր 50  տարբեր ընկերությունների: Այսօր արդեն նույն  90% -ը վերահսկվում է  ընդամենը հինգ հսկաների կողմից:  Ֆինանսական 10  խոշոր ինստիտուտներ են տիրապետում ամերիկյան ֆինանսական ակտիվների 54%-ը,  իսկ  37 բանկից մնացել է միայն  4-ը` JPMorgan Chase, Bank of America, Wells Fargo եւ CitiGroup:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս